«Պուծինիզմի վախճանը մոտ է». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանը և մենք՝ 2021-ին
Սա Ռուսաստանում երեկ՝ հունվարի 23-ի, հակապուծինյան բողոքների քարտեզն է։ Աղբյուրը՝ «Finance.ru» տնտեսական տեղեկատվության կայքն է։ Սա առավել ընդարձակ է, քան Սովետի փլուզումից առաջ բողոքներն էին 1990-91թթ․, իսկ Սովետի հզորությունն ու գաղափարական ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ էր, քան պուծինական վարչակազմինը։

Հետևություններն արեք ինքներդ։ Պուծինիզմի վախճանը մոտ է։ Դատարկությունը մեծ մարտահրավերներ և միաժամանակ հնարավորություններ է ստեղծելու։ Հայերի համար առաջնահերթն է՝
Ա․ մոսկովյան քաոսի պահին հասցնենք լցնել Արցախը մեր զորքով՝ լքող ռուս բանակի փոխարեն,

Բ․ պատրաստվել Ռուսաստանից հայ փախստականների և հայրենադարձների մեծ հոսքին,
Գ․ ամենակարևորը՝ օր առաջ փոխել չեկիստների իշխանությունը Երևանում, որպեսզի շտապ դիմենք Ֆրանսիային և ԱՄՆ-ին օգնության, պաշտպանության, ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության խնդրանքով»։