Այսօր տեղի է ունեցել Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքը. քավորը եղել է Լևոն Քոչարյանը (տեսանյութ)

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն անդրադառնալով տարածված լուրերին, որ ինքը Ֆլորենս ռեստորանում այս պահին հարսանիքի

է մասնակցում ասաց. «Իրականում այսօր Ֆլորենսում տեղի է ունեցել մեր շատ սիրելի, լուսահոգի ընկեր Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի հարսանիքը: Հարսանիքը պետք է լիներ դեռևս նախորդ տարի, բայց համավարակով ու պատերազմով պայմանավորված այն հետաձգվեց և այսօր տեղի ունեցավ:

Ես և կինս՝ Սիրուշոն, շատերը գիտեն կնոջս և Վարդուհու մտերմության մասին, մասնակցեցինք պսակին, մեզ առաջարկվել էր լինել քավոր դեռևս նախորդ տարի նշանդրեքից սկսած և այսօր հարսանիք եղավ:

Ես մասնակցեցի պսակադրությանը եկեղոցում և ներողություն խնդրեցի հարսից, փեսայից, նրանց ընտանիքներից և ասացի, որ չեմ կարող մասնակցել հացկերույթին, որը հետո պետք է տեղի ունենար»:

Մանրամասները՝ տեսանյութում.