«Մեծ Բրիտանիա, բա որ Արցախում հազարներով մարդ էր մահանում, ո՞ւր էիր». Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի գրառումը.

«Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանում խաղաղ ցուցարարների ձերբակալություններով։
Չէ լո՞ւրջ։

Մեկը չկա սրանց ու այստեղ դրանց ներկայացուցիչներին ասի, ա՛յ երեսպաշտ մտահոգներ, բա որ Արցախում արգելված զինատեսակներ էին կիրառում, ինչո՞ւ մտահոգված չէիք, բա որ Արցախում հազարներով մարդ էր մահանում ո՞ւր էիք։

Թե՞ ձեր այստեղի ներկայացուցիչները ասել էին, չմտածե՛ք նավթամուղերը անվնաս են, իսկ մեր տեղական թուրքն էլ իր մուղամ սիրող տիկնոջ հետ հավաստիացրել էր, որ «Ձեր պատվերը ճանապարհին է»։

Կարծում եմ, որ Ռուսաստանը իմունիտետ ունի, որ պետության քանդում թույլ չտա տեղական նիկոլ-նավալնիի ձեռամբ»: