Վարչապետի նոր որոշումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին որոշումներ է ստարգրել, որոնց համաձայն գործուղումներ

են նախատեսվել։ Մասնավորապես․ «Ղեկավшրվելով «Կառավարությшն կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով’ 1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2021 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ գործուղել Հայաստանի

Հանրապետության Սյունիքի մարզ: 2. Ռոբերտ Ղուկասյանի՝ գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին

գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»: Մյուս որոշմшն մեջ ասվում է․ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 6STOPPED 1․ Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպшտակով Հшյաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ

Գրիգորյանին 2021 թվականի հունվարի 22-26-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան): 2. Վահան Քերոբյանի և Արմեն Այվազյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Գարիկ Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության

միջոցների հաշվին: 3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախшրшրին’ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխшտшկшզմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկшյացնել Իրանի Իսլшմակшն Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

Նյութի աղբյուր՝ mediaroom.am