Վահան Քերոբյանը կեղծել է իր կենսագրությունը. DataLeaks

Թելեգրամի DataLeaks ալիքը գրում է. «Կառավարության կայքում

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կենսագրությունում նշված է, թե Menu Group UK անգլիական ընկերության տնօրեն է աշխատել մինչև 2020 թվականը, այսինքն,

փորձել է ցույց տալ, թե իբր նախարար նշանակվելու պահին ինքը չի հանդիսացել առևտրային ընկերությունում տնօրեն:

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը նախարար է նշանակվել 2020 թ-ի նոյեմբերի 26-ին: Օրենքն արգելում է նախարարին զբաղեցնել այլ պաշտոնն, իսկ այդ պահանջի խախտումն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն, ընդհուպ՝ պաշտոնազրկում:

Սակայն DataLeaks-ի անգլիական աղբյուրներից ստացված փաստաթղթերը (հրապարակվում են հաջորդիվ) փաստում են, որ Վահան Քերոբյանը անգլիական ընկերության տնօրենի պաշտոնից ազատվել է ոչ թե 2020 թվականին, այլ՝ 2021 թվականի հունվարի 11-ին:

Այդ ընկերության նոր տնօրեն է նշանակվել Շվեյցարիայի քաղաքացի Հայկ Քարամյանը: Այսպիսով, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շուրջ 2 ամիս խախտել է

Հանրային ծառայության մասին օրենքը, որի հիման վրա կոռուպցիայի հանձնաժողովը պարտավոր է հարուցել վարույթ և կիրառել պատասխանատվություն»: