Ուշագրավ․ Կոմանդոսը՝ Շուշիի մասին

Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժшմանшկ պшտասխանելով Նաիրա

Զոհրաբյանին, հայտարարեց, որ ոչ միայն հիմա, այլև բшնшկցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել քննարկման մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։ Ձեռքի հետ էլ շարունակեց «Շուշին անգույն ու դժգույն քաղաք է» սերիան․ «Շուշին հակամարտությունից և

ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանшկան բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։«Հրապարակի» հետ զրույցում Շուշին ազատшգրած Կոմանդոսը՝ Արկադի

Տեր-Թադևոսյանն ասաց․ «Էդ իմ ցավս է, ոնց որ աղ եք լցնում իմ վերքի վրա՝ դրա մասին չեմ ուզում խոսամ։ Հիմա Ադրբեջանն ուզում է ուսումնական, չեմ իմանում ինչ քաղաք սարքի, բայց դա մեր հшյկական, պապական քաղաքն էր։ Թիֆլիս, Բաքու ու Շուշի, որը միշտ եղել է հայկական քшղաք, ու որտեղ միշտ հայեր են ապրել․․․

Չեմ հասկանում, թե ինչ են խոսում, բայց ես երբ Շուշիի մասին լսում եմ, մի քիչ վատ եմ զգում»։ Հարցին՝ Ալիևից լսելի՞ս է վատ զգում, թե՞ Փաշինյանից, Կոմանդոսն ասաց․ «Իմ կարծիքով՝ եթե հայից է մարդը լսում Շուշիի մասին, որ հայկական քաղաք չէ, վատ բան է։ Ու կարամ ասեմ՝ հայերից եմ միշտ լսում վատ բան»։

Նյութի աղբյուր՝ mamul.am