Ձեզ համար եմ ասում. Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ Գրառումը՝ կից։

«Նախ ասեմ ,որ ընտրություններում մասնակցենլու են այնպիսի կուսակցություններ ինչպիսիք են Արամ Սարգսյանի գլխավորած Հանրապետություն Կուսակցությունը և Լևոն Շիրինյանի Քրիստոնեա Ժողովրդավարական կուսակցությունը:Վերջիններս էլ ընտրությունների արդյունքում

հավաքելու են անհամեմատ ավելի շատ քվեներ ,քան դուք և ԼՀԿ-ն»: Սա հատված է ֆեյսբուքյան մի գրառումից` ի պաշտպանություն Նիկոլի եւ ընդդեմ ոմն ԲՀԿ–ականի։ Ակնհայտորեն երիտասարդը թունդ նիկոլական է. սա` հեչ, բարի վայելում։ Երիտասարդը, ինչպես հասկացաք, ԲՀԿ–ականի

պորտը տեղն է դնում։ Էդ էլ է լավ անում։ Բայց արդյո՞ք իր անկեղծությամբ չափը չի անցել երիտասարդը։ Եթե գիտի, որ վերոնշյալ կուսակցությունները մասնակցելու են արտահերթ ընտրություններին` տարօրինակ բան չկա. հնարավոր է` մի տեղից լսել է, եւ ընդհանրապես` ինչո՞ւ չպետք է մասնակցեն, ումի՞ց են պակաս։ Բայց… Տեսնես` որտեղի՞ց նախապես գիտի Նիկոլի նվիրյալը, որ հենց այս ուժերն

են «հավաքելու» անհրաժեշտ ձայները։ Խառը ժամանակներ են, ինչ ասես` կարող է անցնել մարդկանց մտքով։ Օրինակ` իմ մտքով անցավ։ Էնպես որ` ձեր «նվիրյալներին» ասեք` քիչ բլթացնեն, պարոն Նիկոլ Փաշինյան։ Ձեզ համար եմ ասում. ես ոչ կուսակցական եմ, ոչ էլ միտք ունեմ պատգամավոր դառնալու։