Գագիկ Ջհանգիրյանը ջախջախեց. աննախադեպ ձայներ

Ազգային ժողովի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում’ Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում:

Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում ասաց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: «Ըտրությանը մասնակցել է 89 պատգամավոր: Գագիկ Ջհանգիրյանի ընտրության քվեարկության ձայները բաշխվել են հետևյալ կերպ’ 86 «կողմ» և 3 «դեմ»:

Դավիթ Խաչատուրյանի ընտրության քվեարկության ձայները բաշխվել են հետևյալ կերպ’ 85 «կողմ», 3 «դեմ» և 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր»,- ասաց Հովակիմյանը: ԲԴԽ նոր անդամները երդմամբ ստանձնեցին իրենց լիազորությունները: