Աստղագուշակ․ հունվարի 23

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հուզական դաշտն անկայուն է, հոգեկան հավասարակշռությունը պահպանելը սովորականից բարդ կլինի: Այստեղ շատ կօգնեն օգտակար գործերը: Եթե տարվեք դրանցով՝ կկարողանաք մեծ հաջողությունների հասնել: Երբեմն բավական կլինի գլուխ հանել մի պարզ առաջադրանքից, որպեսզի ձեզ ավելի ինքնավստահ զգաք, լավատեսորեն տրամադրվեք ու պատրաստվեք ապագա հաղթանակներին:

Չարժե մոռանալ մտերիմ մարդկանց մասին: Աշխատեք նրանց հանդեպ ուշադիր լինել, անկախ նրանից, թե որքան գործեր կունենաք: Այսօր կարող եք հարաբերությունները դեպի լավը փոխել, իսկ տարաձայնությունները թողնել անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է լուրջ, ուշադրություն և կարգապահություն պահանջող պատասխանատու աշխատանքի համար: Հավանական է վերադառնաք հին գործերին ու նախագծերին: Կհաջողվի լուծել ֆինանսական հարցերը, հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր:

Նոր ծանոթությունների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Կարևոր կլինի հարաբերությունների զարգացումը չարագացնելը, նախաձեռնող եղեք միայն այն ժամանակ, երբ դա տեղին է: Չզարմանաք, եթե լրիվ անսպասելի և նույնիսկ տարօրինակ առաջարկներ ստանաք: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե դրանց համաձայնությամբ պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչում հետևեք կարգուկանոնին: Ցանկացած անփութություն, անկարգապահություն կաշխատի ձեր թշնամիների օգտին: Աշխատեք ուշադիր լինել ձեր իրերին. վտանգ կա՝ ինչ-որ կարևոր բան կոտրեք, փչացնեք կամ կորցնեք: Գնումների հարցում լավ է չշտապեք. սպոնտան ձեռքբերումները հազիվ թե հաջող լինեն:

Չի բացառվում՝ ստիպված լինեք անձնապես զբաղվել այն գործերով, որոնք կնախընտրեիք ուրիշներին հանձնարարել: Դրանում դրական կողմեր էլ կլինեն. ձեզանից լավ դրանցից ոչ ոք գլուխ չի հանի: Հետաքրքիր է, որ հենց այն ժամանակ, երբ զբաղված կլինեք ձանձրալի ու միապաղաղ գործերով, ձեզ կայցելեն ամենալավ գաղափարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն անսովոր կլինի, և դա ձեր արժանիքը կլինի: Հաջող կլինեն նոր նախագծերը, իսկ ահա հները հազիվ թե հաջողվի ավարտին հասցնել: Դրան հանգիստ վերաբերվեք. ոչ մեծ ձգձգումներից վնաս չի լինի: Դուք շատ ուշադիր կլինեք, հաճախ ուշադրություն կդարձնեք ուրիշներից աննկատ մնացած իրադարձություններին ու փաստերին: Դա հնարավորություն կտա հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել:

Օրը հարմար է շրջապատողներին օգնելու համար: Դուք կիմանաք, թե ինչը կարող է օգուտ տալ, իսկ ինչը՝ ոչ, և ձեզ վրա պետք եղածից շատ բան չեք վերցնի: Մարդիկ, որոնք նախկինում արհամարհում էին բոլոր տեսակի խորհուրդները, անպայման կհետևեն ձեր հուշումներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեր երևակայությունը սահմաններ չի ունենա: Կարող եք նոր ու հետաքրքիր բան մտածել. ձեր կողքին գտնվողները հաստատ չեն ձանձրանա: Վառ կարտահայտվի շրջապատողներին զարմացնելու ձեր ունակությունը: Եվ քանի դեռ մրցակիցները փորձում են վերլուծել ձեր արարքները, դուք կհասնեք դրված նպատակներին և էլի ինչ-որ լավ բանի:

Ուշադրություն դարձրեք անսովոր պատահարների և զարմանալի զուգադիպությունների վրա: Դրանք կօգնեն ձեզ ոչ միանշանակ իրավիճակում ճիշտ որոշում ընդունել կամ կհուշեն՝ ինչպես է պետք վերամշակել ծրագրերը, որպեսզի դրանք հաջողվի ավելի արագ կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար է և՛ աշխատանքի, և՛ զվարճանքների համար: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, եթե ինքներդ դրանք չստեղծեք: Օրը կապված է նորարարությունների հետ, որոնք սկզբում կնյարդայնացնեն, բայց ավելի ուշ դուր կգան ձեզ: Մի շտապեք ֆինանսների հետ կապված որոշումներ ընդունել. հիմա դուք պետք է շատ շրջահայաց լինեք:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են նվերներ, հաճելի անակնկալներ: Չեն բացառվում անսպասելի իրադարձությունները, որոնք գրավիչ սիրային պատմության սկիզբ կդնեն կամ հնարավորություն կտան ծանոթանալ մեկի հետ, որի մասին շատ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ուշադրություն դարձրեք մանրուքներին, փաստերին և իրադարձություններին, որոնք մյուսներին աննշան են թվում: Հաճախ հենց նման բաները կօգնեն գլուխ հանել իրավիճակից և վարքի ճիշտ ձև ընտրել: Արժե ուշադրություն դարձնել գործնական կապերի զարգացմանը, նոր համախոհների փնտրտուքին. դա օգուտ կտա ձեր կարիերային:

Օրը բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից, հավանական են դրամական մուտքեր ու նվերներ: Հնարավորություն կունենաք լուծել կենցաղային հարցերը, տան համար օգտակար իրեր գնել: Երեկոն այցելություններ է խոստանում, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք ձեզ կդրսևորեք որպես գործնական բանակցությունների և կոնֆլիկտները կարգավորելու վարպետ: Կհաջողվի համագործակցության մասին պայմանավորվել մարդկանց հետ, որոնք պատրաստ են աջակցել ձեր գաղափարներին, օգնել կյանքի կոչել մտահղացումները: Օգտակար կապեր ձեռք բերելու, մասնագիտական սանդուղքով բարձրանալու և շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք:

Ներդաշնակ կլինեն ընտանեկան հարաբերությունները, տարաձայնությունների առիթներ էլ չեն լինի: Դուք հեշտությամբ կհաշտեցնեք վիճողներին, կօգնեք ընդհանուր լեզու գտնել մարդկանց, որոնք իրար հետ վերջերս հաշտ չէին: Չի բացառվում՝ նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործմանը կանցնեք մտերիմների հետ միասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կենտրոնանալը բարդ կլինի, հատկապես, երբ ստիպված լինեք զբաղվել ձանձրալի ու միապաղաղ գործերով, որոնցից ոչ մեկը հնարավորություն չի տա ձեզ ինքնադրսևորվել: Կուզենաք ստեղծագործել, հորինել, հնարել, բայց դրանով կկարողանաք զբաղվել միայն օրվա վերջին: Իսկ առավոտյան պետք է առավելագույնս լուրջ մոտենալ ամենին, ինչ կստանձնեք և ոչ մի բանի վրա չշեղվել:

Ավելի ուշ հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, ռոմանտիկ ծանոթություններ: Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, իսկ դա կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կոգեշնչի, իսկ հաճոյախոսությունները ձեզ չեն ստիպի ամաչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է աշխատանքի, ուսման ու բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Կարող եք զրուցել մասնագիտական ու ֆինանսական հեռանկարների, երկարաժամկետ համագործակցության մասին: Օգտվեք ձեր հմայքից, բայց աշխատեք չտրվել ուրիշի հմայքին. այսօր ոչ բոլոր համակրելի մարդկանց կարելի է վստահել:

Սիրահարներին օրը կուրախացնի լավ նորություններով: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, հեշտությամբ կշփվեք նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ չէին հասկանում, քննադատում ու ամեն դատարկ բանից կառչում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եթե լուրջ տրամադրվեք, հրաշալի արդյունքների կհասնեք: Կհաջողվի գլուխ հանել բարդ իրավիճակներից, վերջ տալ համախոհների հետ հարաբերություններում կիսատ ասված բաներից, նորովի դնել գործերում առաջնահերթությունները: Հաջողությունները թև կտան ձեզ, դուք կձգտեք նորանոր բարձունքների, մրցակիցներն էլ հազիվ թե կարողանան հասնել ձեզ:

Մտերիմների հետ ոչ մեծ տարաձայնություններ կծագեն: Բայց դուք լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա. լսեք ուրիշի կարծիքն ու կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը և լուծում կառաջարկեք, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լուրջ և բարդ գործերով լավ է չզբաղվեք, այլ կենտրոնանաք ինչ-որ հեշտ, հետաքրքիր ու հաճելի բանի վրա: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, հատկապես եթե դրանք վերաբերում են ոչ միայն ձեր հետաքրքրություններին, այլև շրջապատողների բարեկեցությանը: Բազմամարդ միջոցառումներին այցելությունը կարող է հոգնեցնել, իսկ ահա ինքներդ ձեզ հետ մենակ մնալու հնարավորությունը ավելի շուտ կուրախացնի:

Բարենպաստ օր է ստեղծագործ զբաղմունքների համար: Որոշ Ձկներ կհասկանան, որ տաղանդներ ունեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահել: Նոր բան սովորելու հնարավորություն էլ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: