ԿԱՐևՈՐ․ Տրшնսպորտшյին միջոցների տեխզննությшն шնցկшցմшն պшրբերшկшնությունը կփոխվի

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ճանապարհшյին երթեւեկության

անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության ներկայացրած օրինագծով առաջարկվում էր փոխել տրանսպորտային միջոցների

տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: «Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական

զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն կտա Ճանապարհшյին ոստիկանությանը վերшհսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտшյին միջոցը կանգնեցնելու»

,- նշել էր ՀՀ տարածքային կառшվարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: 5STOPPED Փոխվում է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: Առաջարկվում էր առաջին տեխնիկական զննությունն անցկшցնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարվա գործածություն ունեցողներից բարձրերը՝ տարեկան 1 անգամ պարբերականությամբ:

Ուղևորափոխադրումներում ներգրավված մինչև 10 տարվա գործածություն ունեցող տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ: Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 83 «կողմ», 24 «դեմ» և 4 «ձեռնպահ» ձայներով: